Այլ

Գիտնականները նշել են այն մթերքը, որը կարող է քաղցկեղի վտանգաւոր տեսակի առաջացման պատճառ հանդիսանալ

Կարմիր մսի օգտագործումը բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը, գրել է The Mirror թերթը։

«Յայտնի է, որ մի շարք գործօններ բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման վտանգը ։ Սնունդը մնում է այդ գործօններից մէկը, մասնաւորապէս՝ կարմիր մսի եւ կիսաֆաբրիկատների օգտագործումը բարձրացնում է հիւանդութեան առաջացման հաւանականութիւնը»,- նշւել է հրապարակման մէջ։

Քաղցկեղի այդ տեսակը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում տարածւածութեամբ չորրորդ տեղը, ընդ որում՝ նկատւում է տագնապալի միտում. հիւանդութիւնն աւելի յաճախ է առաջանում երիտասարդների մօտ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ին»։ Օրինակ, 2019 թ․ 55-ից ցածր տարիքի պացիենտներին բաժին է ընկել այդ հիւանդութեան բոլոր դէպքերի 20 տոկոսը, ինչը կրկնակի աւելի է, քան 1995 թ.։

Յօդւածի հեղինակը, յղում կատարելով Nature Communications ամսագրում հրապարակւած հետազօտութեանը, նաեւ գրել է, որ հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը կարելի է նւազեցնել 17 տոկոսով օրական 300 միլիգրամ կալցիում օգտագործելով՝ ի յաւելումն հիմնական սննդաբաժնի։ Օքսֆորդի համալսարանի հետազօտութիւնում ուսումնասիրւել են աւելի քան 542 հազար կանանց տւեալները։ Արդիւնքում՝ գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր կաթնամթերքներ են օգտագործել, ինչպէս նաեւ այնպիսի սնունդ, որը հարուստ է եղել այնպիսի սննդարար նիւթերով, ինչպիսին են վիտամին B2-ը, մագնիումը, ֆոսֆորը եւ կալիումը, կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման աւելի ցածր վտանգի են ենթակայ եղել։

Նշւել է, որ կալցիումի նշւած քանակութիւն է պարունակւում մէկ բաժակ կաթի, երեք գդալ չիայի սերմերի կամ մէկ բաժին յունական եոգուրտի մէջ։

News.am

Related Articles

Back to top button