Բացայայտւել են քաղցրաւէնիքի նկատմամբ անդիմադրելի ցանկութեան պատճառները

Քաղցր բան ուտելու ցանկութիւնը պայմանաւորւած է օրգանիզմում տեղի ունեցող էւոլիւցիոն գործընթացներով, պատմել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։ Մասնագէտը բացատրել է քաղցր սննդամթերքի նկատմամբ անդիմադրելի ցանկութեան պատճառները։
Նրա խօսքով՝ քաղցրաւէնիքի մէջ պարունակւող պարզ ածխաջրերը օրգանիզմում արագօրէն քայքայւում են՝ առաջացնելով արեան մէջ գլիւկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում: «Ուղեղը սա ընկալում է որպէս հզօր եւ արագ էներգիայի աղբիւր, որը էւոլիւցիոն առումով կարեւոր է գոյատեւման համար: Ի պատասխան՝ ակտիւանում է պարգեւատրման համակարգը՝ արտազատելով դոֆամին նէյրոհաղորդիչը, որը ստեղծում է հաճոյքի եւ բաւարարւածութեան զգացողութիւններ»,- բացատրել է Կաշուխը:
Բժիշկը յաւելել է, որ գլիւկոզայի մակարդակի բարձրացումից կարճ ժամանակ անց տեղի է ունենում արագ անկում, ինչը կարող է յանգեցնել էներգիայի կորստի, դիւրագրգռութեան եւ ուժեղ քաղցի: Հաղորդում է 168-ը:



