ՄիջազգայինՔաղաքական
Հիլարի Քլինթոն. «Եթէ Թրամփին յաջողւի պայմանաւորւել Պուտինի հետ, նրան Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ կը շնորհեմ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը հրապարակւած, Raging Moderates փոդքասթի ժամանակ տւած հարցազրոյցում յայտարարել է, որ եթէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին յաջողւի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանաւորւել հրադադարի մասին, ապա ինքը Թրամփին կը շնորհի Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ։ Հաղորդում է News.am-ը:
«Եթէ նա կարողանար վերջ դնել այս սարսափելի պատերազմին, որտեղ Պուտինն ագրեսոր է, եւ դա անէր ոչ թէ Ուկրաինային ստիպելով իր տարածքը զիջել ագրեսորին (քանի որ դա ինչ-որ կերպ կը հաստատէր Պուտինի՝ մեծ Ռուսաստանի տեսլականը), այլ փոխարէնը կարողանար իսկապէս դիմակայել Պուտինին, ինչը մենք դեռ չենք տեսել»,- յայտարարել է Քլինթոնը։