ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ալեասկայում բանակցութիւնները մեզ մօտեցնում են անհրաժեշտ լուծումներին»

«ԱԼԻՔ» – Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել եւ զեկուցել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Ալեասկայում կայացած բանակցութիւնների արդիւնքների մասին:

Հիմնական յայտարարութիւնները ներկայացրել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալեասկա այցը ժամանակին էր եւ շատ օգտակար, Թրամփի հետ զրոյցը անկեղծ եւ բովանդակալից էր:

Առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծումը:

Ալեասկայում հնարաւորութիւն է տրւել հանգիստ եւ մանրամասնօրէն ուրւագծել Ռուսաստանի դիրքորոշումը:

Մոսկւան, ինչպէս Վաշինգտոնը, կը ցանկանար տեսնել Ուկրաինայում ռազմական գործողութիւնների հնարաւորինս շուտ դադարեցում:

Ռուսաստանը կը ցանկանար անցնել բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելուն:

Ուկրաինայի ճգնաժամի արմատական պատճառների վերացումը պէտք է լինի կարգաւորման հիմքը:

Ալեասկայում բանակցութիւնները մեզ մօտեցնում են անհրաժեշտ լուծումներին:

Ռուսաստանը յարգում է Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Ուկրաինայում ռազմական գործողութիւնների արագ դադարեցման անհրաժեշտութեան վերաբերեալ:

Բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցութեան գրեթէ, բոլոր ոլորտները:

Related Articles

Back to top button