Միջազգային

«Եթէ Հայաստանին ինչ-որ բան տան, մենք Ադրբեջանին եռապատիկ աւելի ենք տալու». Չաւուշօղլու

«Ադրբեջանը յաւակնութիւն չունի Հայաստանի հողերի նկատմամբ»,-այդ մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում յայտարարել է թուրքական պատւիրակութեան ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանին տրամադրւած արեւմտեան ֆինանսաւորումը։

«Եթէ նրանց նպատակը Հայաստանի հզօրացումն ու հակամարտութեան մղելն է, ապա Ադրբեջանը նոյնպէս միայնակ չէ։ Եւ նա երբեք մենակ չի մնայ, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթէ Հայաստանին ինչ-որ բան տան, մենք Ադրբեջանին եռապատիկ աւելի ենք տալու։ Ադրբեջանը պատերազմ չի ուզում»,-նրա խօսքերն են մէջբերել ադրբեջանական լրատւամիջոցները։

Related Articles

Back to top button