Ատրպատական
Ատրպատականի Հայոց թեմը մասնակցեց Երուսաղէմի ուխտի օրւայ քայլարշաւին

Ուրբաթ, 5 Ապրիլ 2024-ին, առաւօտեան ժամը 11-ից, Ատրպատականի հայոց թեմական խորհրդի գլխաւորութեամբ, թաւրիզահայեր իրենց մասնակցութիւնը բերեցին Երուսաղէմի քայլարշաւին: Նշենք, որ Փոքրամասութեան գրասենեակի պատասխանատուն եւս միացել էր թեմի գլխաւորած խմբին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Յայտնենք, որ Ատրպատականի հայոց թեմի կողմից պատրաստւած պաստառը գլխաւորում էր քայլարշաւը, որին հետեւում էին թաւրիզահայերը, Թեմական խորհրդի գլխաւորութեամբ: