ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստ են Իրանի հետ բանակցել

Գերմանիայի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստ են միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցութիւններ վարել: Այս մասին նա յայտնել է Ստամբուլում «8 երկրների» արտգործնախարարների հանդիպումից յետոյ։

Վադեֆուլի խօսքով երեք եւրոպական երկրները պատրաստ են քննարկումների, նրա ձեւակերպմամբ Իրանի կողմից միջուկային զէնքի ձեռքբերումը կանխելու նպատակով։ Նա միաժամանակ կոչ է արել վերսկսել լուրջ բանակցութիւնները Եմէնի «Անսարօլլահ»-ի գծով եւ աջակցելու Սաուդական Արաբիային։

Ստամբուլի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Եգիպտոսի, Պակիստանի եւ Սաուդական Արաբիայի արտգործնախարարները։ Վադեֆուլի հաստատմամբ ութ երկրները մտադիր են համակարգել դիւանագիտական ջանքերն Իրանի շուրջ հակամարտութեան կարգաւորման եւ միջազգային նաւագնացութեան ազատութեան ապահովման ուղղութեամբ։

Գերմանիայի արտգործնախարարը շեշտել է, որ տարածաշրջանային հակամարտութիւնների սրացման կանխումը հրատապ անհրաժեշտութիւն է, եւ կոչ է արել կողմերին զէնքի փոխարէն վերադառնալ բանակցութիւնների։ Նա նաեւ զգուշացրել է, որ ռուս-ուկրայինական պատերազմի տարածումը՝ Սեւ ծով, կարող է վտանգել հացահատիկի արտահանումը, բարձրացնել պարենային գները եւ խորացնել Աֆրիկայում սովի վտանգը։

Related Articles

Back to top button