ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գրոսսին Իրանի միջուկային գործունէութեան վերաբերեալ. Պատրաստ ենք մշտական ստուգումների համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին յայտարարել է, որ գործակալութիւնն աւարտել է Իրանի միջուկային ծրագրի վերահսկման եւ ստուգման համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքների մեծ մասը եւ պատրաստ է իրականացնել այդ առաքելութիւնը։

Tasnim-ի համաձայն ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում ելոյթի ընթացքում Գրոսսին շեշտել է, որ Իրանի միջուկային գործունէութեան պատշաճ ստուգման համար անհրաժեշտ տեխնիկական նախապատրաստական աշխատանքների մեծ մասն աւարտւած է։

Նա միաժամանակ ընդգծել է, որ հարցի կայուն լուծումը հնարաւոր է միայն կողմերի միջեւ դիւանագիտական համաձայնութեան միջոցով։

Գրոսսիի խօսքով ԱԷՄԳ-ի անկախ վերահսկողութիւնն ու ստուգումը լինելու են ապագայ ցանկացած դիւանագիտական համաձայնութեան էական եւ անբաժանելի մասը։

Related Articles

Back to top button