ՄիջազգայինՔաղաքական

Բորէլ. «Թրամփի ծրագրերի անորոշութեան ֆոնին պէտք է շարունակել աջակցել Ուկրաինային»

«ԱԼԻՔ» – «Կոչ եմ անելու ԵՄ-ին շարունակել մեծացնել «ռազմական աջակցութիւնն Ուկրաինային»՝ Թրամփի ծրագրերի վերաբերեալ անորոշութեան ֆոնին»: Այս մասին ըստ Euronews-ի՝ յայտարարել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը։

«ԵՄ-ն արդէն տրամադրել է 122 միլիարդ եւրոյի օգնութիւն Ուկրաինային, ինչը կազմում է Կիեւին ամբողջ աջակցութեան մօտ 50%-ը։

ԵՄ երկրները դեռեւս կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի տարածք եւրոպացի ռազմական հրահանգիչներ ուղարկելու հարցում:

ԵՄ-ն շարունակում է ուկրաինացի զինւորականներին մարզել համայնքում։ «70 հազար ուկրաինացի զինւորականներ արդէն վերապատրաստւել են մեր առաքելութեան շրջանակներում»,- ասել է նա։

Բորէլը նաեւ հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դէմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։

Related Articles

Back to top button