Հայաստան - Արցախ

Մեր պետութեան գլխաւոր սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն է, ոչ թէ Արցախի պետական ինստիտուտները

Հայաստանի իշխանութիւնը դէմ է Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու գոյութեանը. նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը։

Նա նշել է, որ մեր երկրում պետական ինստիտուտներ պահելու, զարգացնելու նպատակ չի տեսնում եւ համարում է, որ դա Հայաստանի անվտանգութեանը ուղիղ սպառնալիք է եւ հարւած։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը վստահեցնում է, որ մեր պետութեան համար «միակ ու գլխաւոր սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն է, որը վաղուց սպասարկում է թշնամու շահերը»։

«Այն, ինչ ասել է Ալէն Սիմոնեանը, իրենց քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնն է՝ հայաթափել Արցախը, այն յանձնել թշնամուն, հիմա էլ փորձել ոչնչացնել Արցախի պետականութեան վերջին մասնիկները»,- նշել է նա։

Եւ այս քաղաքականութիւնն ամբողջապէս իրագործելու համար, ըստ Իշխան Սաղաթէլեանի, ՀՀ իշխանութիւնը շարունակում է մարդկանց վախեցնել Ալիեւով։

«Ու այս իրավիճակում շատ կարեւոր է, որ նախ պահպանւի Արցախի ժողովրդի սուբիեկտայնութիւնը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ նախագահական ինստիտուտն ու ժողովրդի կողմից ընտրւած ԱԺ-ն պահպանւեն։ Եւ հիմա ակնկալում ենք, որ ԱԺ նախագահն ու ԱԺ-ն շատ յստակ ու հասցէական դիրքորոշում յայտնեն»,- նշել է Իշխան Սաղաթէլեանը։

Նա ասել է նաեւ, որ իրենք բազմաթիւ հանդիպումներ են ունեցել տարբեր օղակների հետ, իրենց դիրքորոշումը յայտնել ու ասել են՝ «Արցախի սուբիեկտայնութեան պահպանումն կարեւորել ու կարեւորում են», դրա համար էլ, յստակ, պէտք է պահպանել Արցախի պետական կառոյցները։

Arfd.am

Related Articles

Back to top button