ԹեհրանՀամայնք

Մայիսի 28-ի տօնակատարութեան նպատակով Թեհրանում կեանքի է կոչւել յանձնախումբ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Տօների տօն Մայիսի 28-ի 108-ամեակի տօնակատարութեան նպատակով Թեհրանի հայոց թեմում կեանքի է կոչւել յանձնախումբ։

Յանձնախմբին անդամակցում են՝ Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ», Հ. Մ. «Սիփան», Իրանի հայ Արհեստաւորների, Հ. Ուս. «Չհարմահալ», Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնների եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ներկայացուցիչները։

Յանձնախմբի նախագահ Ֆրէդ Աշուղեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցի ընթացքում նշել է, որ մի քանի նիստեր է տեղի ունեցել եւ արդէն նախապատրաստական աշխատանքները մասամբ կատարւել են: Յանձնախմբի անդամներն են՝ Ժորժիկ Խուդավերդիեան, Արգին Մատթէոսեան, Արին Աւանէսեանս, Վիրջինիա Էլիասեան, Արամ Նովշադեան, Արմոնդ Մովսիսիեան եւ Վրոյր Յարութիւնեանը:

Նրա հաւաստմամբ յանձնախումբը ծրագրել է կազմակերպել դասախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր, որին իրենց ներդրումն են բերելու նշւած միութիւնների տարբեր միաւորները:

Միջոցառումը տեղի է ունենալու Մայիսի 28-ին  երեկոյեան  Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում։

Related Articles

Back to top button