Հայաստան - ԱրցախՔաղաքական
Աննա Գրիգորեան. «Մի պատի վրայ Արարատը, միւսում Հայաստանը՝ Արցախով. Նման պայմաններում պէտք է Փաշինեանը վայելի իր անազատութիւնը»

«Յունիսի 7-ը ճիշտ այն օրն է, որ մեզանից իւրաքանչիւրը պէտք է գնահատական տայ այն ամբողջ ողբերգութեանը, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Այս օրերին այն ծաւալի ագրեսիան, որ իրականացւում է իշխանութեան կողմից հասկանալի է, որովհետեւ ուրիշ բան չունեն առաջարկելու, բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները համբերատարութեամբ լցւեն առաջիկայ օրերին, որովհետեւ հիստերիաները միայն գնալով աւելանալու են եւ ուղղակի գնան ու իրենց վճռական արձագանքը տան այս իշխանութիւնների վարած քաղաքականութեանն ու ողբերգութիւններին։ Այս իշխանութիւնները պատասխանատւութեան ենթարկւելու են, բնականաբար, չի կարող հայրենիքի յանձնումը անպատասխան մնալ»,- այս մասին Աջափնեակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահաւաքի ժամանակ ասել է պատգամաւոր Աննա Գրիգորեանը։



