«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարարութեան մամուլի հարցերով ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրառում է հրապարակել ԱԳ նախարարի վերջին հանդիպումների վերաբերեալ:
Գրառմանը նա անդրադարձել է Արաղչիի Արաբական Միացեալ Էմիրութիւններ կատարած այցին, ինչը տեղի ունեցաւ այդ երկրի փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարար Շէյխ Աբդուլահ բին Զայեդի հրաւէրով:
Արաղչին Միացեալ Էմիրութիւններ էր այցելել Չինաստան կատարած պաշտօնական այցից վերադառնալիս:
ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին կարճատեւ հանդիպումներ է անցկացրել Դուբայում՝ տարածաշրջանի վերջին զարգացումներին ծանօթանալու համար։
Անդրադառնալով Չինաստան կատարած այցին՝ ԱԳ նախարարը X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. «Իրանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերութիւնը պողպատէ ամրութիւն ունի, քանի որ այն հիմնւած է մշակութային ու քաղաքակրթական կապերի, ինչպէս եւ ընդհանուր արժէքների ու շահերի վրայ»։
Գրառման մէջ մասնաւորապէս նշւած է. «Մեր տարածաշրջանում հակամարտութիւնների եւ աճ արձանագրած ահաբեկչական նկրտումների պայմաններում՝ «ոմանց» կողմից աշխարհը տիրելու չարամիտ փորձերի ֆոնին, Իրանն ու Չինաստանն առաւել քան երբեւէ վճռական են հաստատել օրէնքի գերակայութիւնը եւ գործել կայունութեան պահպանման ուղղութեամբ»: