ՄիջազգայինՔաղաքական

100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը մահացել է կիրակի օրը Ջորջիայի իր տանը 100 տարեկան հասակում։ Այս մասին է տեղեկացրել AP-ն:

Դեմոկրատական ճամբարը ներկայացրած Քարթերը յաղթել էր 1976 թւականի ընտրութիւններում եւ դարձել՝ Միացեալ Նահանգների նախագահը 1977-1981 թւականներին։

Սպիտակ տանը գտնւելու ընթացքում ստորագրւել է Քեմփ Դէյւիդի համաձայնագիրը, որը փոխզիջում թելադրեց Եգիպտոսին Սիոնիստական ​​ռեժիմի դիմաց։

Իրանի Իսլամական յեղափոխութիւնը եւ դրան յաջորդած իրադարձութիւնները Թեհրան-Վաշինգտոն յարաբերութիւններում, այդ թւում՝ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան դէպքերը տեղի են ունեցել Քարթերի նախագահութեան օրօք:

Խորհրդային Միութեան կողմից Աֆղանստանի օկուպացիան եւս մէկ կարեւոր իրադարձութիւն էր ընդամէնը մէկ շրջան տեւած Քարթերի նախագահութեան ընթացքում:

2002 թւականին նա արժանացել է Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի՝ Քարթերի կենտրոնի հիմնադրման համար։ Կենտրոնի գործունէութիւնն ուղղւած է «միջազգային հակամարտութիւնների համար խաղաղ լուծումներ գտնելուն, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների, ինչպէս նաեւ տնտեսական ու սոցիալական զարգացմանը խթանելուն»:

Related Articles

Back to top button