ՄիջազգայինՔաղաքական

Գերմանիայից Ուկրաինա զէնքի մատակարարումները վտանգւած են

«ԱԼԻՔ»-  Վերջերս Frankfurter Allgemeine Zeitung-ը յայտնել էր, որ Գերմանիայի կառավարութիւնը լրացուցիչ ֆինանսական օգնութիւն չի տրամադրի Ուկրաինային։ Հաղորդում է News.am-ը:

Սրանից յետոյ Գերմանիայի պաշտպանութեան նախարարութիւնը, ինչպէս յայտնի է դարձել պարբերականին, զեկոյց է պատրաստել, որտեղ ասւում է, որ այս որոշումն արդէն հիմա հետեւանքներ է ունենում ուկրաինական բանակի ռազմական աջակցութեան համար։

«Օրինակ՝ 2000 թւականի ինքնագնաց հաուբիցների պահեստային մասերի Ուկրաինայի յայտն այլեւս չի կարող բաւարարւել, քանի որ պահանջւող պահեստամասերը պէտք է նորից գնւեն»,- ասւում է նախարարութեան զեկոյցում։

Կուրսկի շրջանում յարձակման ամենաթէժ պահին ուկրաինական բանակն արդէն չի կարող ողջ ծաւալով օգտագործել գերմանական հաուբիցները։ Ժամանակի ընթացքում, ըստ զեկոյցի՝ իրավիճակն էլ աւելի կը վատթարանայ։

Այսպիսով, Գերմանիայի պաշտպանութեան նախարարութիւնը չի կարող շարունակել «կատարել ուկրաինական զինւած ուժերին աջակցելու նոր նախագծերի պարտաւորութիւնները». դա վերաբերում է Ուկրաինայի համար 30 առաջնահերթ միջոցառումներին, որոնց ընդհանուր արժէքը գերազանցում է 3 միլիարդ եւրօն։ Մասնաւորապէս, տուժում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են «հակաօդային պաշտպանութիւնը, հրետանին եւ անօդաչուները»։

Լրացուցիչ խնդիրներ կարող են առաջանալ Ուկրաինային արդէն խոստացւած զինամթերքի մատակարարման հարցում։

«Բունդես վեհրի պաշարներից մատակարարումները չեն կարող նորից ապահովւել, ինչպէս ծրագրւած եւ խոստացւած է եղել», – ասւում է զեկոյցում:

Վերջապէս, նախարարութեան ներքին փաստաթղթում զգուշացւում է, որ «Ուկրաինային խոստացւած սպառազինական բոլոր համակարգերի շարունակական մատակարարումն այժմ վտանգի տակ է», քանի որ Գերմանիայի ֆինանսների նախարարութեան նոր պահանջները «խաղի կանոնների փոփոխութիւն» են ենթադրում:

Related Articles

Back to top button