ԻրանՄիջազգայինՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Այն, ինչ Իսրայէլն արեց Իրանի սրտում, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, սակայն գնաց ամենավտանգաւnր ճանապարհով»

«ԱԼԻՔ» – «Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցութեամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարւածներ հասցնելը, հիմա էլ թե՝ աջակցում ենք Իսրայէլի պաշտպանութեան ապահովմանը»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Երբ Իսրայէլը այս կամ այն երկրում գործողութիւն է իրականացնում՝ չեն ասում, թէ այս կամ այն քայլն ինչ ծանր հետեւանքների կարող է բերել, առաւել եւս՝ դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դէմ:

Այն, ինչ Իսրայէլն արեց Իրանի սրտում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղութեամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթիւնավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգաւոր ճանապարհով:

Իսրայէլի դաշնակիցները ևս պատասխանատւութիւն են կրում իրադրութեան ծայրայեղ սցենարով զարգանալու համար»,- գրել է նա։

Related Articles

Back to top button