Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքւում եւ Երեւանում»
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է.
«Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքւում եւ Երեւանում։ Ալիեւն այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ։ Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց, ովքեր ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու համեմատաբար աւելի մեծ պոտենցիալ ունեն։
Դա է Բակօ Սահակեանի, Լեւոն Մնացականեանի, Դաւիթ Մանուկեանի, Նարեկ Մալեանի, Արմէն Աշոտեանի, Գրիգորի Խաչատուրովի եւ մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»։
Շատ-շատերին էլ Ալիեւ-Փաշինեան զոյգը խօսքազուրկի եւ գրեթէ գերու կարգավիճակում է պահում։ Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին վնասելու սպառնալիքով եւ այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են ինչ-որ դրական փոփոխութիւն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եւ անում են դա շատ հետեւողական։
Փոխարէնը գործելու մեծ հնարաւորութիւն է տրւում սամուէլբաբայեանատիպ ազգադաւներին։ Յետոյ էլ մարդիկ զարմանում են, թէ ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր պոկել եւ ուտել մեր Հայրենիքը։ Այ հէնց այդպէս էլ կարողանում է…»։
«Panorama.am»