Կովկասում դասաւորութիւն է փոխւո՞ւմ. ինչպէս են իրենց դիրքաւորելու Իրանն ու Ռուսաստանը
Արդեօք Կովկասում դասաւորութիւն է փոխւո՞ւմ եւ այդ դէպքում ինչպէս են իրենց դիրքաւորելու Իրանն ու Ռուսաստանը եւ 3+3 ֆորմատի ճակատագիրը ինչ է լինելու: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն տեղեկատւութեանը, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանաւորւել են միասին աշխատել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման վրայ:
«Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանաւորւել են միասին աշխատել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման վրայ։
Դա ինչ է նշանակում։
2015 թւականին ռուսական զօրքերի Սիրիա մտնելուց յետոյ ձեւաւորւել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, ինչը նշանակում էր, որ Սիրիան դառնում է նրանց միասնական ազդեցութեան կենտրոն։
Պէտք է ենթադրել, որ հէնց այդ ժամանակ է առաջացել Կովկասում նմանատիպ մի կենտրոն ստեղծելու գափարարագիրը, եւ դա դարձաւ Աղդամում միասնական մոնիթորինգային կենտրոնը։
Կարելի է ասել, որ հէնց Սիրիայում վճռւեց Արցախի ճակատագիրը։
Այս կոնտեքստում ամերիկա-թուրքական այս նախաձեռնութիւնը հարցեր է առաջացնում։ Արդեօք Կովկասում դասաւորութիւն է փոխւո՞ւմ եւ այդ դէպքում ինչպէս են իրենց դիրքաւորելու Իրանն ու Ռուսաստանը եւ 3+3 ֆորմատի ճակատագիրը ինչ է լինելու»,- գրել է քաղաքագէտը: