Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Փաշինեանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկւան էլ կասի ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դէմ պատերազմում»
Փաշինեանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկւան էլ կասի ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դէմ պատերազմում։
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը․
«Մտավախութիւն ունեմ, որ ռուսական կողմը կը դրդի Բաքւին տարածաշրջանում հարցերը լուծել ինչպէս ՌԴ-ին է ձեռնտու։ Խօսքը միջանցքի ու դրա ռուսական վերահսկողութեան մասին է։ Ալիեւը վերջին ամիսներին այս հարցում խօսում է Ռուսաստանի շահերից։
Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ եւ Իրանի գործիքները ցաւոտ են լինելու, ընդհուպ Բաքւի յարձակում։ Փաշինեանն, իր հերթին, լեգիտիմ իրաւունք է տալիս ՌԴ-ին չմիջամտել Հայաստանի դէմ հնարաւոր պատերազմին։ Ռուսներն իրենց անգործութիւնը հիմնաւորում են Փաշինեանի վարքագծով։ Ասելով գուբեռնիա չենք, իշխանութիւնները Հայաստանը տանում են ուղիղ գուբեռնիա դառնալու ուղղութեամբ»,- նշել է քաղաքագէտը։