Այլ

Քայլելու որոշակի ոճը բարենպաստ է անդրադառնում սրտի առողջութեանը

Իտալացի գիտնականների անցկացրած հետազօտութեան արդիւնքում բացայայտւել է մարդու առողջութեան համար քայլելու օգուտների անսպասելի կողմը: Ինչպէս յայտնում են Միլանի համալսարանի գիտնականները, քայլելիս կարճ ընդմիջումները կարող են աւելի արդիւնաւէտ լինել, քան երկարատեւ զբօսանքները:

Հետազօտողների թիմը 20 կամաւորների մասնակցութեամբ փորձ է անցկացրել, որի ընթացքում ֆիզիկական ակտիւութեան տարբեր տեւողութիւնների ընթացքում չափւել է օրգանիզմի թթւածնի սպառումը։ Մասնակիցները 10 վայրկեանից մինչեւ 4 րոպէ փոխում էին քայլելու եւ ստեպերի վրայ մարզւելու ժամանակաշրջանները:

Արդիւնքներն ուշագրավ օրինաչափութիւն են ցոյց տւել. շարժման առաջին պահերին օրգանիզմն աւելի շատ էներգիա է ծախսում, քան երկարատեւ գործունէութեան ժամանակ։

«Քայլելու սկզբնական փուլը յաջորդ րոպէների համեմատ էներգիայի աւելի ինտենսիւ փոխանակում է պահանջում»,- պարզաբանել է հետազօտութեան առաջատար հեղինակ Ֆրանչեսկո Լուչանոն:

Հետազօտութիւնը հաստատել է, որ կանոնաւոր քայլելու կարճ ընդմիջումները կարող են արդիւնաւէտօրէն ազդել նստակեաց ապրելակերպի բացասական հետեւանքների, մասնաւորէպս՝ դանդաղ նիւթափոխանակութեան եւ արեան ճնշման վատ վերահսկման դէմ պայքարելիս: Գիտնականները խորհուրդ են տալիս ձեր առօրեայի մէջ կարճ զբօսանքներ մտցնել։

News.am

Related Articles

Back to top button