Այլ
Հռոմի Պապն առաջին անգամ հանրութեան առջեւ երթեւեկել է նոր G-Wagon-ով, որն առաջին ամբողջապէս էլեկտրական «պապամոբիլն» է

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կորսիկա կատարած այցի շրջանակում առաջին անգամ հանրութեան առջեւ երթեւեկել է նոր G-Wagon մեքենայով, որն առաջին ամբողջապէս էլեկտրական «պապամոբիլն» է:
Ինչպէս գրում է անգլիական Daily Mail-ը՝ յատուկ պոնտիֆիկոսի համար կառուցւած Mercedes-Benz-ի մեքենան, աւանդոյթի համաձայն, ամբողջութեամբ սպիտակ է: Այն յատուկ տեղ ունի հովւապետին պաշտպանող շւէյցարական գւարդիայի ծառայողների համար:
Նշւում է, որ Mercedes-Benz-ը վերջին 45 տարիների ընթացքում Վատիկանին մատակարարում է «պապամոբիլներ»: Ընկերութեան ղեկավարի խօսքով՝ պոնտիֆիկոսների համար մեքենաների արտադրութիւնը «յատուկ պատիւ է ընկերութեան համար»: