Սուրճի օգտագործումն արթնանալուց յետոյ կարող է յանգեցնել ջրազրկման
Արթնանալուց անմիջապէս յետոյ սուրճի օգտագործումը կարող է յանգեցնել օրգանիզմի ջրազրկման ութժամեայ գիշերային քրտանրտադրութիւնից յետոյ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բժիշկ Քրիս Բեթչերը (ԱՄՆ)։
Նրա խօսքով՝ շատ մարդիկ էներգիայի, առոյգութեան, ուշադրութեան կենտրոնացման եւ մարսողութեան բարելաւում են զգում առաւօտեան մէկ գաւաթ սուրճից յետոյ։ Սակայն, դոկտոր Բեթչերի կարծիքով, արթնանալուց յետոյ առաջին գործը պէտք է լինի սուրճ խմելուց հրաժարւելը։
Բժիշկը բացատրել է, որ կոֆէինն ազդում է որպէս թեթեւակի միզամուղ միջոց, այն ստիպում է երիկամներին աշխատել ուժեղացւած ռեժիմով։ Այդ էֆեկտը օրգանիզմին վնաս չի պատճառում, բայց վաղ առաւօտեան սուրճ օգտագործելը կարող է առաջ բերել ջրազրկում։ Բանն այն է, որ գիշերւայ ողջ հանգստի ընթացքում մարդն ակտիւօրէն հեղուկ է կորցնում քրտնքի հետ միասին եւ այն չի լրացնում բնական կերպով։
Սուրճ պատրաստելուց եւ ըմպելուց առաջ դոկտոր Բեթչերը խորհուրդ է տալիս չորս բաժակ ջուր խմել։ Դա թոյլ կը տայ վերականգնել ջրային հաւասարակշռութիւնն օրգանիզմում եւ կանխել տկարութիւնը, ծարաւն ու քնկոտութիւնը։