Շաբաթական երեք բաժին կարտոֆիլի ֆրի 20%-ով մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը

Շաբաթական երեքից աւելի չափաբաժին կարտոֆիլի ֆրի ուտելը 20%-ով մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։ Դրա մասին են վկայում Հարւարդի համալսարանի կողմից BMJ-ում հրապարակւած 40-ամեայ ուսումնասիրութեան տւեալները։
Գիտնականները վերլուծել են քրոնիկ հիւանդութիւններ չունեցող 205,000 ամերիկացի առողջապահական աշխատողների տւեալները։ Պատրաստման այլ ձեւերը (եփելը, թխելը) էական կապ չեն ցոյց տւել շաքարախտի հետ։
«Կարտոֆիլի ֆրին, բայց ոչ այլ պատրաստման եղանակները, նպաստում են ռիսկի աւելացմանը։ Կարտոֆիլով ուտեստները կարող են առողջ սննդակարգի մաս կազմել, եթէ նախընտրում էք ամբողջական հացահատիկային արտադրանք», – ասել է ուսումնասիրութեան ղեկավար, պրոֆեսոր Ուոլտեր Ուիլեթը։
Կարտոֆիլը ամբողջական հացահատիկներով փոխարինելը 4-8%-ով նւազեցնում է շաքարախտի ռիսկը։ Սպիտակ բրինձը, ընդհակառակը, փոքր-ինչ մեծացնում է հիւանդութեան հաւանականութիւնը։
Յուլիսի 21-ին գաստրօէնտերոլոգ, Gemotest լաբորատորիայի փորձագէտ Եկատերինա Կաշուխը նշել է, որ հաւասարակշռւած սննդակարգի եւ առողջական խնդիրների բացակայութեան դէպքում արագ սննդի հազւադէպ օգտագործումը լուրջ վնաս չի պատճառի։
News.am