Այլ

Տաք սուրճն աւելի արդիւնաւէտօրէն է նւազեցնում բորբոքումն օրգանիզմում

Տաք սուրճի բաղադրութիւնում շատ են հակաօքսիդանտները՝ յատուկ մոլեկուլներ, որոնք նւազեցնում են բորբոքումն օրգանիզմում։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել են  սրտաբան Մաջիդ Բասիթը, որն աշխատում է ԱՄՆ Գերման Շուգար-Լենդի հիւանդանոցում, եւ էնդոկրինոլոգ Եւա Քւինարը։

Բժիշկը բացատրել է, որ հակաօքսիդանտները բնական միացութիւններ են, որոնք ճնշում են թթւեցման պրոցեսը՝ վերացնելով ազատ ռադիկալները։ Ազատ ռադիկալները կամ թթւեցնողները մարդու օրգանիզմում բազմաթիւ պրոցեսների կողմնակի արդիւնքն են։ Դրանց կուտակումը վնասում է բջիջները եւ յանգեցնում առողջական վտանգաւոր խնդիրների, ինչպիսին են սրտի հիւանդութիւնները, Ալցհէյմերի հիւանդութիւնը, երիկամային անբաւարարութիւնը եւ քաղցկեղը։

Ազատ ռադիկալներն աւելի արդիւնաւէտօրէն վերացնում է հէնց տաք սուրճը։ Scientific Reports ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ըմպելիքի սառը տարբերակում հակաօքսիդանտներն աւելի քիչ են։ Աւելի հաւանական է, որ դա կապւած լինի այն բանի հետ, որ հատիկներից պատրաստւած տաք ջրում աւելի շատ սննդարար նիւթեր կան, քան սառը տարբերակում։

Այնուամենայնիւ, սառոյցով սառը սուրճն ունի իր առաւելութիւնները։ Էնդոկրինոլոգ Քւինարի խօսքով՝ սառը ըմպելիքը պարունակում է աւելի շատ մագնիում եւ յատուկ հակաօքսիդանտներ, որոնք կոչւում են քլորոգենային թթուներ։ Դրանք օգնում են կարգաւորել շաքարն արեան մէջ եւ արեան ճնշումը, ինչը նւազեցնում է սրտային հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը։ Բացի այդ, սառը սուրճը աւելի քիչ է թթու, քան տաքը։ Նշանակում է՝ դրա օգտագործումն աւելի քիչ հաւանականութեամբ կը յանգեցնի մարսողութեան խանգարման։

Related Articles

Back to top button