«ԱԼԻՔ» – Այսօր՝ մարտի 12-ին Հնդկական ովկիանոսի հիւսիսային շրջանում մեկնարկելու են Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ ռազմածովային զօրավարժութիւնները: Դրանք կրում են «Ծովային անվտանգութեան գօտի 2024» անւանումը:
Զօրավարժութիւնների նպատակը տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդումն է, միջազգային ծովային առեւտրի պաշտպանութիւնը, ծովահէնութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարը, ծովային գործողութիւնների ոլորտում օպերատիւ-մարտավարական փորձի փոխանակումը եւ երկրների կարողութեան ցուցադրումը համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղութիւնը։
Զօրավարժութիւններին, որպէս դիտորդ ներկայ են լինելու նաեւ Օմանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Պակիստանի եւ Հարաւային Աֆրիկայի ԶՈՒ ներկայացուցիչները: