Մարզական
Փարիզի Օլիմպիական խաղերի բիւջէն գնահատւում է 11 մլրդ. եւրօ. հետազօտութիւնների հիմնադրամ
Փարիզում 2024 թւականի ամառային Օլիմպիական խաղերի արժէքը զգալիօրէն կը գերազանցի նախապէս ծրագրւած բիւջէն եւ կը կազմի 11 մլրդ. եւրօ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կառավարման եւ պետական քաղաքականութեան ոլորտի հետազօտութիւնների հիմնադրամը (iFRAP):
2017 թւականին պլանաւորւած բիւջէն կազմում էր 6,2 մլրդ. եւրօ։ 2024 թւականի Օլիմպիական խաղերի պաշտօնական բիւջէն կազմում է 9 միլիարդ եւրօ, որից 2,3 միլիարդը պետական ֆինանսաւորումն է: Այնուամենայնիւ, հաշւի առնելով անուղղակի ծախսերը, ինչպիսիք են՝ Սէն գետի մաքրումը, բացման արարողութեան ապահովումը, պարգեւավճարները պետական պաշտօնեաներին եւ տրանսպորտի աշխատողներին, ընդհանուր ծախսերը կը հասնեն 11 միլիարդ եւրոյի, ներառեալ 4,6 միլիարդ պետական միջոցները: