Մարզական

Շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորւեգացի Մագնուս Կարլսէնը պաշտօնական նամակով Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԷ) յայտնել է, որ չի մասնակցելու աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարին։

Նրան փոխարինել է աշխարհի գաւաթի խաղարկութիւնում չորրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։ Կարլսէնը յաւակնորդների մրցաշարին մասնակցելու իրաւունք էր ստացել 2023 թ․ աշխարհի գաւաթը նւաճելու շնորհիւ։

Յաւակնորդների մրցաշարին կը մասնակցեն նաեւ 2023 թ․ աշխարհի չեմպիոնական մրցամարտում չինացի Դին Լիրէնին պարտւած ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին, հնդիկներ Ռամեշբաբու Պրագնանադհան, Վիդիտ Սանտոշ Գուջրատին եւ Գուկեշ Դոմարաջուն, ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանան ու Հիկարու Նակամուրան, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

Յաւակնորդների մրցաշարը տեղի կունենայ ապրիլին Տորոնտոյում (Կանադա)։

News.amSPORT

Առնչւող Յօդւածներ

Back to top button