Մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը
«ԱԼԻՔ» – Փարիզմում, երէկ՝ յուլիսի 26-ին բոցավառւեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ջահը:
Ջահը, որը օդապարիկ է եւ մինչեւ օգոստոսի 11-ը կը մնայ Փարիզի երկնքում, բոցավառեցին ֆրանսիական սպորտի լեգենդներ, աթլետիկայի (200, 400 մետր վազք) եռակի օլիմպիական չեմպիոնուհի Մարի-Ժոզէ Պերեկն ու ձիւդոյի եռակի օլիմպիական չեմպիոն Թեդի Ռիները։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնն եւ մասնակիցների շքերթը բացառիկ էր, քանի որ պատմութեան մէջ առաջին անգամ անցկացւեցին ստադիոնից դուրս եւ գետում։
Բացման արարողութիւնը սկսւեց մասնակից երկրների հաւաքականների շքերթով՝ Սէն գետում: Նրանք մօտ 100 նաւակներով անցան 6 կմ. տարածութիւն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իէնի կամուրջ։ Էյֆելեան աշտարակի մօտ գտնւող Տրոկադերօ հրապարակում տեղի ունեցաւ արարողութեան պաշտօնական մասը, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը խաղերը յայտարարեց բացւած։
10,500 մարզիկերը 41 մարզաձեւում կը վիճարկեն մեդալների 329 հաւաքածու։