Եւրօ-2024. Կոշտայի անհաւանական սէյւերը Պորտուգալիային դուրս բերեցին 1/4 եզրափակիչ
«ԱԼԻՔ» – Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան ¼-րդ եզրափակիչ փուլը շարունակւում է:
Երէկ՝ յուլիսի 1-ին առաջինը խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Բելգիայի հաւաքականները: Ոչ այնքան դիտարժան հանդիպման ելքը որոշեց հանդիպման 85-րդ րոպէին բելգիացների պաշտպան Եան Վերտոնգէնի խփած ինքնագոլը: 1:0՝ եւ Ֆրանսիան յաջորդ փուլում է:
Օրւայ երկրորդ խաղում ուժերը չափեցին Պորտուգալիայի եւ Սլովենիայի ընտրանիները: Այս հանդիպման հերոսը Պորտուգալիայի դարպասապահ Դիէգօ Կոտան էր, ով յետխաղայնին 11-մետրանոց հարւածների ժամանակ յետ մղեց սլովենացիների 3 հարւածն ու յաղթանակ պարգեւեց իր թիմին: Նշենք, որր հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւել էին ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:
Այսօր վերջնագիծը կը հատի առաջնութեան ¼-րդ եզրափակիչ փուլը: Կը կայանայ երկու հանդիպում. Ռումինիա-Հոլանդիա, Աւստրիա-Թուրքիա: