Մարզական

Ես չէի ցանկանում հեռանալ, ամէն ինչ շատ արագ կատարւեց, ստիպւած էի մի քանի օրւայ ընթացքում փոխել կեանքս. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխութեան մասին

«Ինտեր Մայամիի» յարձակւող Լիոնէլ Մեսսին պատմել է, որ 2021 թւականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխութիւնն իր համար դժւար է եղել։

«ՊՍԺ տեղափոխութիւնն ինձ համար դժւար էր, քանի որ ես շատ լաւ ժամանակ էի անցկացրել Բարսելոնայում, պլանաւորում էի մնալ։ Ես չէի ցանկանում հեռանալ, ամէն ինչ շատ արագ կատարւեց, ստիպւած էի մի քանի օրւայ ընթացքում փոխել կեանքս։

Ինձ ներկայացրեցին այլ առաջնութիւն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխութիւններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հէնց սկզբից էլ դժւար էր ինձ համար»,- Մեսսիի խօսքն է մէջբերել AS-ը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button