Քաղաքական

Լեմկինի ինստիտուտը հանրութեանը կոչ է արել համոզել Ալիեւի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին

Լեմկինի ցեղասպանութիւնների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրութեանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմին ազատ արձակել Բաքւում պահւող հայ ռազմագերիներին, առեւանգւած քաղաքացիական անձանց եւ ապօրինի ձերբակալւած ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին։ «Այս ձերբակալութիւնները տեղի են ունեցել 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ դրան յաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչութեան դէմ իրականացւած ցեղասպանութեան ժամանակ։ Գրում է aravot.am-ը:
Այս պաշտօնեաներից շատերը ձերբակալւել են 2023 թւականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցւած ապօրինի անցակէտում։ 2020 թւականից ադրբեջանական գերութեան մէջ գտնւող հայ ռազմագերիները ենթարկւել են խոշտանգումների, նվաստացումների, սպանութիւնների, անհետացումների եւ ցուցադրական դատավարութիւնների։ Դա արդէն փաստագրւած է։ Հաշւի առնելով Հարաւային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ տարածաշրջանում միջազգային ակտիւ ներկայութեան անհրաժեշտութիւնը երբեք աւելի հրատապ չի եղել»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։
Լեմկինի ինստիտուտը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների կալանքի ժամկէտի երկարաձգումը կապել է նրանց բանտարկութեան պատիժը ներպետական օրէնսդրութեամբ նախատեսւած ժամկէտից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։

Related Articles

Back to top button