ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Պուտինի եւ Սի Ծինփինի բանակցութիւնների մանրամասները

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցութիւններում քննարկել են Պեկինի գլոբալ անվտանգութեան նախաձեռնութիւնը, յայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը Արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան խորհրդի 32-րդ վեհաժողովում: Տեղեկացնում է News.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

«Նախագահ Սի Ծինփինի գլոբալ անվտանգութեան նախաձեռնութիւնը քննարկւել է Չինաստան մեր կատարած այցի ժամանակ, մեր հանդիպումներում ե՛ւ պատւիրակութիւնների, ե՛ւ նեղ կազմով, առերես հանդիպման ժամանակ: Մենք մեծ իմաստ ենք տեսնում նրանում, որ գլոբալ անվտանգութեան ապահովման գաղափարի առաջմղումը սկսւէր եւրասիական անվտանգութեան հիմքերի ձեւաւորումից, առանց որեւէ եւրատլանտեան երանգի»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանը բաց է մնում Արեւմուտքի հետ երկխօսութեան համար, այդ թւում անվտանգութեան եւ ռազմավարական կայունութեան հարցերում։

«Բայց, նախ, ո՛չ թէ ուժի դիրքից, ո՛չ թէ սեփական բացառիկութեան դիրքից, այլ միայն հաւասար պայմաններում եւ միմեանց շահերը յարգելով»,- ընդգծել է Լաւրովը։

Related Articles

Back to top button