Իրան

ԻՅՊԿ-ի ծովուժն առաջին անգամ հարաւային կիսագունդ կիսագնդում է

«ԱԼԻՔ» – 39-օրեայ առաքելութիւնից յետոյ, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլէյմանիի» անւան հինգերորդ նաւատորմին դիմաւորել են Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին  եւ մի խումբ այլ հրամանատարներ։

Parstoday.ir-ի համաձայն՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «նահատակ Մահդաւիի» անւան նաւը, որ ընդգրկւած է «Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլէյմանիի» անւան 5-րդ նաւախմբում, 39 օր առաքելութիւն է իրականացրել Հնդկական ովկիանոսում եւ Հարաւային կիսագնդի 22.5  աստիճանի ուղեծրում։

Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին դիմաւորման արարողութեան ժամանակ ասել է. «Սա առաջին դէպքն է, երբ  Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ծովուժի քաջարիները կարողացան յատել զրոյական ուղեծիրը եւ հասարակածը եւ մուտք գործել հարաւային կիսագունդ։

Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը յաւելել  է. «Այսօր բանակը եւ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, ապաւինելով հաւատին եւ  կուռ կամքին,  եւ օգտագործելով առաջադէմ ու զսպող պաշտպանական ու ռազմական հնարաւորութիւնները, դարձել են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային թշնամիների մղձաւանջը»։

«Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի հերոսական  ծովուժի եւ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ծովուժի միասնութիւնը, եղբայրութիւնը, սրտակցութիւնը եւ ընկերակցութիւնը մշտապէս յուսահատութիւն են պատճառել թշնամիներին», նշել է ծովակալ Թանգսիրին։

Related Articles

Back to top button