Յովիկ Աւանէսով. «Մտահոգիչ է «Եղբայրական» գերեզմանոցի ճակատագիրը. Ադրբեջանն ասել է՝ Արցախում ոչնչացման են ենթակայ 1980-ականներից կառուցւած պատմական յուշարձանները»

«ԱԼԻՔ» – Դեռեւս յուլիսի վերջին Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնն ահազանգել էր, որ Արցախի Հանրապետութեան արեւելեան սահմանագօտում բռնկւած հրդեհների հետեւանքով վտանգւած է շուրջ 100 պատմամշակութային յուշարձան։
Կրակի տարածման գօտում են յայտնւել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպէս նաեւ Թալիշ համայնքի շրջակայքում եւ մի շարք այլ բնակավայրերում գտնւող նշանակալի յուշարձաններ։ Գրեթէ 2 շաբաթ տեւած հրդեհների հետեւանքով վնասւել էին նաեւ գիւղերն ամբողջութեամբ, քանի որ կրակը հասել էր նաեւ տներին։
Դեռեւս այդ ժամանակ փորձագէտներն ահազանգում էին, որ Ադրբեջանը մտածւած է հրդեհներ ստեղծել Արցախում, որպէսզի ոչնչացնի հայկական հետքն Արցախում։
Կրակի տարածման գօտում են յայտնւել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպէս նաեւ Թալիշ համայնքի շրջակայքում եւ մի շարք այլ բնակավայրերում գտնւող նշանակալի յուշարձաններ։ Գրեթէ 2 շաբաթ տեւած հրդեհների հետեւանքով վնասւել էին նաեւ գիւղերն ամբողջութեամբ, քանի որ կրակը հասել էր նաեւ տներին։
Դեռեւս այդ ժամանակ փորձագէտներն ահազանգում էին, որ Ադրբեջանը մտածւած է հրդեհներ ստեղծել Արցախում, որպէսզի ոչնչացնի հայկական հետքն Արցախում։
Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն, կովկասագէտ Յովիկ Աւանէսովը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ այս պահին փորձում են տարբեր աղբիւրներից տեղեկանալ, թէ ո՞ր յուշարձաններն են մասամբ վնասւել, որո՞նք են ոչնչացւել, եւ առհասարակ հրդեհից յետոյ Արցախում որեւէ յուշարձան կանգուն մնացե՞լ է, թէ՞ ոչ։
«Մենք այս հարցը փորձում ենք պարզել արբանեակային լուսանկարների միջոցով, երբ ընդհանուր պատկերն ունենանք՝ կը հրապարակենք։ Մինչեւ հրդեհը, ամբողջ Արցախի տարածքում յուշարձանների ընդհանուր վիճակը մտահոգիչ է՝ մեր պատմամշակութային ամբողջ ժառանգութիւնը գտնւում է հիմնովին ոչնչացման եզրին»,- նշել է Յովիկ Աւանէսովը։
Ըստ նրա՝ թէպէտ հրդեհը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցին չի հասել, սակայն գերեզմանոցի ճակատագիրը շատ մտահոգիչ է, քանի որ տեղեկութիւններ չունեն, թէ այնտեղ ինչ է կատարւել ու կատարւում՝ ամբողջ եղբայրական գերեզմանոցի տարածքը փակել են։
«Այս պահին մենք այնտեղից որեւէ լուսանկար չունենք՝ նկատի ունեմ՝ ներսի հատւածից, մեծ մտահոգութիւններ ունենք, որ որոշ ժամանակից յետոյ «Եղբայրական» գերեզմանոցը դառնայ Ադրբեջանի հերթական վանդալիզմի զոհը եւ այն ամբողջովին ոչնչացնի։ Յատկապէս, երբ Ադրբեջանը չի թաքցնում, որ նպատակ ունի Արցախի ողջ տարածքում նման յուշահամալիրները ոչնչացնել։ Ադրբեջանն ասել է՝ Արցախում ոչնչացման է ենթակայ 1980-ականներից մինչեւ 2023 թւականի սեպտեմբեր կառուցած պատմական յուշարձանները եւ առհասարակ այն ամէնը, ինչ կառուցւել է այդ ընթացքում»,- շեշտել է Յովիկ Աւանէսեանը։
2020 թւականի սեպտեմբերից մինչեւ այժմ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացւած 800-ից աւելի վանդալիզմի դէպքեր են արդէն գրանցել, թէ քանի դէպք էլ կայ, որ ադրբեջանական կողմը թաքցնում է կամ յայտնի չէ՝ Յովիկ Աւանէսովը դժւարանում է ասել։ Միայն յայտնի է, որ Ադրբեջանը մեծ թափով վանդալիզմի է ենթարկում գիւղերի ու շրջկենտրոնների հայկական յուշարձանները, ամբողջական գիւղեր ու եկեղեցիներ է ոչնչացնում։
«Վերջին հրապարակած թղթերով Ասկերանի պատմական դէմքի ոչնչացումն է այս պահին ընթանում եւ այս ամէնը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ու հովանաւորութեամբ»,- ընդգծել է Յովիկ Աւանէսովը։
Զրոյցը՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ