Միջազգային

ՌԴ-ն իր դիւանագիտական խօսոյթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնութիւնը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին դրսեւորել առաւելագոյն զսպւածութիւն եւ խուսափել ագրեսիւ հռետորաբանութիւնից։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»ը, այս մասին մարտի 27-ին ամենշաբաթեայ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որ հայադրբեջանական սահմանին առաջիկայում հնարաւոր են նոր ռազմական սրացումներ:

«Տարածքային վէճերն ու պահանջները պէտք է կարգաւորւեն քաղաքականդիւանագիտական տիրոյթում, այդ թւում՝ անկլաւների հարցը պէտք է լուծել հայադրբեջանական դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերով զբաղւող երկկողմ յանձնաժողովի գործունէութեան շրջանակում։ Մենք մեր հերթին պատրաստ ենք ցուցաբերել առաւելագոյն օժանդակութիւն այդ աշխատանքին՝ մեր ունեցած բացառիկ քարտէզագրային տւեալներով»,- նշել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցչի՝ ՌԴն իր դիւանագիտական խօսոյթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Խօսքը երթուղու մասին է, որը միացնում է Ադրբեջանի արեւմտեան շրջանները Նախիջեւանի հետ Սիւնիքի մարզի տարածքով։

«Կայ փոխզիջումների մշակման՝ իրեն արդարացրած մեխանիզմ։ Դա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահութեամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն է. 2023թ յունիսին կայացած վերջին նստաշրջանում կողմերը մօտէին փոխշահաւէտ որոշման ընդունմանը տարածաշրջանում տնտեսական նշանակութեան երթուղիների ապաշրջափակման ուղղութեամբ։ Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք եւ վերադառնալ եռակողմ բանակցութիւններին»,- նշել է Զախարովան։

Related Articles

Back to top button