ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետութիւններից իւրաքանչիւրին»

«ԱԼԻՔ» – «ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետութիւններից իւրաքանչիւրին»։ Այս մասին Եւրասիական բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ յայատարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:

«ԵԱՏՄ-ն ամուր կերպով հաստատւել է որպէս ի յայտ եկող բազմաբեւեռ աշխարհի ինքնաբաւ կենտրոն։ Այսօր հանդիպման ժամանակ կը քննարկւեն մի շարք որոշումներ, որոնք ուղղւած են միութեան շրջանակներում համագործակցութեան հետագայ խորացմանը։ Միութեան շրջանակներում գործընկերութիւնը ապահովում է հինգ երկրների տնտեսական կայունութիւնը»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցութեան զարգացումը նպաստում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունութեան ապահովմանը, ինչը կարեւոր է անկայուն ժամանակներում։

Related Articles

Back to top button