Հայաստան - Արցախ

«Էս դիրքը ուղղակի նւէր տւին». Տաւուշում հայկական դիրք է յանձնւել Ադրբեջանին

«ԱԼԻՔ» – YerevanToday-ի լրագրողը Տաւուշ կատարած այցի շրջանակներում նկատել է Ոսկեպարի հատւածում ադրբեջանական մի յենակէտ, որը գտնւում է նախկին հայկական դիրքի հատւածում:

Տեղացիների հետ զրոյցից պարզեցինք, որ դա հայկական «Նոր տարի» դիրքն է:

«Էս դիրքը ուղղակի նւէր տւին: Չափագրումներով իրենց (նկատի ունի Ադրբեջանի) տարածքի մէջ չէր մտնում: Չափագրումների աւարտից մօտ 20-25 օր անց տւեցին»,- ասաց մեր զրուցակիցը:

Բացի այդ, արձանագրեցինք նաեւ, որ Կիրանցի հատւածում նոր կառուցւող ճանապարհը եւս Ադրբեջանի նշանառութեան տակ է: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանին «զրկել է» կրակելու լեգիտիմ իրաւունքից, համաձայն իրենց, անհանգստանալու կարիք չկայ:

Եթէ վտանգ յայտնւի, կառավարութիւնը, ըստ երեւոյթին, ծառեր կը տնկի։

Related Articles

Back to top button