Այլ

Սպիտակուցային դիետաներն օրգանիզմում յատուկ GDH ֆերմենտի բացակայութեան դէպքում վտանգաւոր են

Ժնեւի համալսարանի (UNIGE) գիտնականները պարզել են, որ սպիտակուցի չափից աւելի օգտագործումը զգալիօրէն մեծացնում է ամոնիումի արտադրութիւնը, որը կարող է ծանրաբեռնել լեարդը եւ նեարդաբանական խանգարումներ առաջացնել, եթէ մարմնում առկայ է GDH ֆերմենտի անբաւարարութիւն: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Biological Chemistry (JBC) ամսագրում:

Գիտնականները բացատրել են, որ կենդանական կամ բուսական սպիտակուցներով հարուստ դիետաները յայտնի են նաեւ որպէս պալեոլիթ: Դրանք յաճախ նշանակւում են 2-րդ տիպի շաքարախտի առողջութիւնը կայունացնելու եւ քաշը նւազեցնելու համար: Սակայն, չափից շատ սպիտակուցը որոշ դէպքերում կարող է վտանգ ներկայացնել առողջութեանը:

Գիտնականները նման եզրակացութեան են հանգել GDH ֆերմենտի պակաս ունեցող մկների վրայ անցկացւած փորձի արդիւնքում։ Լեարդում դրա բացակայութիւնը յանգեցնում է նրան, որ մարմինը չի կարողանում հեռացնել աւելորդ թունաւոր ամոնիումը, որը սպիտակուցների քայքայման արտադրանք է: Հետազօտութիւնը ներառում էր նաեւ նորմալ մկներ՝ նորմալ GDH կարգաւորումով:

Կենդանիներին սննդակարգում դրւել է ոչ օպտիմալ (10%), ստանդարտ (20%), աւելի քան օպտիմալ (30%) եւ բարձր (45%) սպիտակուցներ՝ չորս օրը մէկ փոխելով սպիտակուցի տոկոսը ընդհանուր կալորիաներով: Գիտնականները պարզել են, որ GDH չունեցող մկների մօտ ամոնիումի կուտակումը լեարդում յանգեցրել է նիւթափոխանակութեան եւ արեան թթու-բազային հաւասարակշռութեան փոփոխութեան: Ըստ գիտնականների՝ ամոնիումը կարող է թունաւոր ազդեցութիւն ունենալ ուղեղի եւ ամբողջ օրգանիզմի վրայ, ինչպէս նաեւ կարող է նեարդաբանական հիւանդութիւններ առաջացնել։

Գիտնականները նշել են, որ GDH ֆերմենտի պակասը տեղի է ունենում նաեւ մարդկանց մօտ։ Նրանց համար սպիտակուցներով նիւթափոխանակութեան ծանրաբեռնւածութիւնն ամենավտանգաւորն է։

Related Articles

Back to top button