Բացայայտւել է մարդու երկարակեցութեան եւս մի կարեւոր գործօն
Կոռնելի համալսարանի ամերիկացի գիտնականները հետազօտութիւն են անցկացրել, որը բացայայտել է մարդու կեանքի տեւողութեան երկարացման եւս մէկ կարեւոր գործօն։ Պարզւել է, որ մօր երկարատեւ խնամքը երեխայի նկատմամբ նման խթանիչ ազդեցութիւն ունի։
Գիտական աշխատանքի հեղինակներն իրենց եզրակացութեան մասին պատմել են Proceedings of the National Academy of Science (PNAS) ամսագրում: Գիտնականներին նախկինում հետաքրքրել է, թէ ինչն է օգնում մարդկանց սպասւածից երկար ապրել: Կոռնելի համալսարանի մասնագէտների ուսումնասիրութեան արդիւնքները ցոյց են տւել, որ մայրական խնամքն այս գործընթացում կարեւոր դեր է խաղում, գրում է PlanetToday-ը։ Հետաքրքիր է, որ այս գործօնը գործում է ոչ միայն մարդկային հասարակութեան, այլեւ տարբեր կենդանիների, առաջին հերթին կաթնասունների պոպուլիացիաներում: Դա ցոյց են տւել պրիմատների տարբեր տեսակների խմբերի, ինչպէս նաեւ բորենիների, կէտերի եւ փղերի ընտանիքների բազմաթիւ դիտարկումները։
Հետազօտութիւնը հաստատել է նաեւ այն վարկածը, որ մօր եւ տատիկի առկայութիւնը եւ նրանց մասնակցութիւնը երեխաների ճակատագրում մեծացնում են նրանց գոյատեւման հնարաւորութիւնները։ Սա օգնում է հասկանալ, թէ ինչու են կանայք դեռ երկար ապրում վերարտադրողական գործառոյթի աւարտից յետոյ: Իսկապէս, էւոլիւցիայի տեսանկիւնից, եթէ էգն այլեւս չի կարողանում ձագեր ծնել, նա կարող է աւարտել կեանքի ցիկլը։
Բայց երեխաների եւ թոռների հանդէպ հոգատարութիւնն է, որ իմաստ է հաղորդում կանանց եւ էգ կաթնասունների տեսակների գոյութեանը: Նրանք օգնում են յաջորդ սերնդին գոյատեւել, եւ սա շատ կարեւոր գործառոյթ է ցանկացած համայնքում:
News.am