ՄարզականՄիջազգային
«Չելսի»-ն յաղթեց ՊՍԺ-ին եւ նւաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը

«ԱԼԻՔ» – Անգլիական «Չելսի»-ն նւաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։ ԱՄՆ-ում անցկացւած առաջնութեան եզրափակիչում իտալացի Էնցօ Մարեսկայի գլխաւորած թիմը 3:0 հաշւով պարտութեան մատնեց Ֆրանսիայի չեմպիոն, գաւաթակիր, Չեմպիոնների լիգայի գաւաթակիր ՊՍԺ-ին՝ երեք գոլն էլ խփելով առաջին խաղակէսում։
Դուբլի հեղինակ դարձաւ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Աչքի ընկաւ նաեւ բրազիլացի յարձակւող Ժոաօ Պեդրօն։