ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ եւ Չինաստանի արտգործնախարարները քննարկել են յարաբերութիւններն ԱՄՆ-ի հետ եւ ուկրաինական ճգնաժամի կարգաւորումը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Սերգէյ Լաւրովը եւ Վան Ին քննարկել են յարաբերութիւններն ԱՄՆ-ի հետ եւ ուկրաինական ճգնաժամի կարգաւորումը: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը։

Բանակցութիւնները տեղի են ունեցել յուլիսի 13-ին Պեկինում, ուր Լաւրովը ժամանել էր Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։

«Նախարարները գոհունակութիւն են յայտնել ռուս-չինական համապարփակ փոխգործակցութեան դրական դինամիկայի կապակցութեամբ, խորութեամբ քննարկել են երկկողմ օրակարգը՝ շեշտը դնելով Մոսկւայում կայացած մայիսեան գագաթնաժողովի իրականացման վրայ։ Կողմերն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի գործնական փոխգործակցութեան հարցերին, ներառեալ դրանց հումանիտար բաղադրիչը»,- նշւում է հաղորդագրութեան մէջ։

Ինչպէս յայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան շրջանակներում փոխգործակցութեան հարցերի շուրջ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւել ՇՀԿ անդամ պետութիւնների ղեկավարների խորհրդի առաջիկայ նիստի, ինչպէս նաեւ «ՇՀԿ պլիւս» ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման բովանդակային հարստացմանը։

Ընդգծւել է միջազգային հարթակներում, այդ թւում՝ ՄԱԿ-ում եւ նրա Անվտանգութեան խորհրդում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, «Մեծ քսանեակում» եւ Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական համագործակցութեան (ԱԽՏՀ) շրջանակներում երկու երկրների միջեւ սերտ համակարգման ամրապնդման կարեւորութիւնը։

Related Articles

Back to top button