Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաթեւիկ Հայրապետեան. ««Խաղաղութեան» օրակարգի համատեքստում մենք մեր ամրագրւած իրաւունքները զիջում ենք»

«ԱԼԻՔ» – «Այսօր՝ առաւօտեան ասեցի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերութիւնը, նայեմ կիրակնօրեայ հիմնական թողարկումը, որտեղ գլխաւոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թէ Աբու Դաբիի հանդիպումից յետոյ ինչ տրամադրութիւն է տիրում»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:

«Պարզւեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակներում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի մասին, անունը դրել «Իրեւան», Հայաստանի Հանրապետութեան անունն էլ կոչել «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նիւթեր են, թէ ինչպէս է մեր պետութեան տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապոյտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։

Սա արւում է «խաղաղութեան» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրւած իրաւունքները զիջում ենք, մեր քանդւող եկեղեցիներից ու մշակութային ժառանգութիւնից  չենք խօսում, աւելին՝ հակաեկեղեցական արշաւ է սկսւում իշխանութիւնների կողմից ու փոխարէնը ստանում ենք Ալիեւի զաւթողական ծրագիրը՝ ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան, իմ եւ ձեր հանրապետութեան»,- գրել է նա:

Related Articles

Back to top button