Մբապէն շրջանցել է Մեսսիին եւ դարձել աշխարհի առաջնութիւնների պատմութեան լաւագոյն ռմբարկուն

Ֆրանսիայի հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէն ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնների պատմութեան նոր ռեկորդ է սահմանել՝ Անգլիայի դէմ երրորդ տեղի համար հանդիպման (4։6) ընթացքում դառնալով դուբլի հեղինակ։
27-ամեայ ֆուտբոլիստը Մունդիալներում խփած գոլերի թիւը հասցրել է 22-ի՝ շրջանցելով Արգենտինայի աւագ Լիոնէլ Մեսսիին, որի հաշւում 21 գոլ է, եւ միանձնեայ գլխաւորել աշխարհի առաջնութիւնների պատմութեան լաւագոյն ռմբարկուների ցուցակը։
Մբապէն նաեւ բարելաւել է փլէյ-օֆֆ փուլերում խփած գոլերի սեփական ռեկորդը՝ ունենալով 14 գոլ 13 խաղում։ Այս ցուցանիշով նրան յաջորդում են բրազիլացիներ Լէոնիդասը եւ Ռոնալդոն՝ 8-ական գոլով։
ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացւած 2026 թւականի աշխարհի առաջնութիւնում Մբապէն նաեւ մրցաշարի լաւագոյն ռմբարկուն է՝ 10 գոլ եւ 4 գոլային փոխանցում։ Նրան յաջորդում են Լիոնէլ Մեսսին (8 գոլ), Էրլինգ Հալանդը (7) եւ Ջուդ Բելինգհեմը (7)։



