Արաղչի. «Գերագոյն առաջնորդի նահատակութիւնը հնարաւոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբիւրը մինչ օրս չի գտնւել»

Նահատակ առաջնորդի սպանnւթիւնը հնարաւոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբիւրը մինչ օրս չի գտնւել։ Այս մասին տեղական մեդիային տւած հարցազրոյցում յայտնել է Իրանի ԱԳՆ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին։
Հարւածի ճշգրտութիւնը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապէս տեղեկութիւններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի ու ժամի մասին»,- նշել է նա։
Ինքը՝ նախարարը, փետրւարի 28-ի առաւօտեան՝ յարձակման պահին, գտնւել է առաջնորդանիստ համալիրի տարածքում, որտեղ բնակւում էր նահատակ առաջնորդը։ Ժամը 09:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագոյն առաջնորդի աշխատակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենէիին սովորաբար փակ զեկոյցներ են փոխանցւել: Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցութիւնների հաշւետւութիւնը եւ կրկին խօսել լարւած իրավիճակի մասին: Հէնց այդ պահին էլ համալիրին հարւած է հասցւել, նշել է նա հրապարակւած տեսանիւթում։



