ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. ԱՄՆ-ի հարւածները Իրանի ենթակառուցւածքների դէմ ահաբեկչական խմբաւորումների գործելաոճ են յիշեցնում

ԱԳ նախարարութեան ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցւածքների թիրախաւորումն ու դրանց ոչնչացման հրապարակային ցուցադրութիւնը «յիշեցնում են ահաբեկչական խմբաւորումների մեթոդները»։

Բաղային նշել է, որ պետութեան համար, որը տարիներ շարունակ իրեն ներկայացրել է որպէս համաշխարհային կարգի, լիբերալ արժէքների եւ ահաբեկչութեան դէմ պայքարի պաշտպան, կամուրջների եւ քաղաքացիական ենթակառուցւածքների ոչնչացմամբ հպարտանալը խոր հակասութիւն է։

Նա այս գնահատականը հնչեցրել է արձագանգելով ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարի գրառմանը, որտեղ վերջինս գոհունակութիւն էր յայտնել Չաբահարի նաւահանգստում ծովային կառավարման աշտարակի ոչնչացման կապակցութեամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարութեան համաձայն ծովային անվտանգութիւնն ապահովող այդ կառոյցը վերջին օրերին երրորդ անգամ է ենթարկւել ամերիկեան հարւածի։

Related Articles

Back to top button