Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական
Այցելութիւն Ֆրանսիայի հայոց թեմ՝ ի աջակցութիւն ՀԱԵ-ի

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը, ՀՅԴ Բիրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանը, Շահէ Մատենեանը, Գէորգ Մելիտոնեանը, Ռոմիկ Դաւթեանը այցելել են Ֆրանսիայի Հայոց թեմ՝ իրենց աջակցութիւնը յայտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այս մասին տեղեկացրել է Մուրադ Փափազեանը:
«Այսօր մենք հանդիպեցինք Հայ Եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցութիւնը յայտնելու Հայ Եկեղեցուն, որը բախւում է Հայաստանի ռեժիմի կողմից վարւող անընդունելի եւ անօրինական ագրեսիայի քաղաքականութեանը»,- նշել է նա:



