Արա Պուլուզեան. «Արցախը որպէս իրողութիւն չընդունելն առնւազն անբարոյականութիւն է»

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը: Անդրադարձ է կատարւել արցախեան խնդրի արդի արծարծումներին եւ այդ ուղղութեամբ Հայ Դատի գրասենեակների կազմակերպած քննարկումներին ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում: Ասել, թէ հարցի կարգաւորման ուղղութեամբ ունենք մեծ ձեռքբերումներ, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց այն, որ նման քննարկումների արդիւնքում բարձրացւում է արցախցիների՝ իրենց հայրենի տներ վերադառնալու, հայրենիքում անվտանգ ապրելու եւ ինքնորոշւելու իրաւունքի հարցը, արդէն իսկ ձեռքբերում է եւ վկայում է, որ Արցախի հարցը վերջնականապէս փակւած չէ՝ նկատել է Արա Պուլուզեանը:
Դիտարկմանը, թէ կարելի էր արցախեան խնդրի կարգաւորման ուղղութեամբ աւելի մեծ եւ հիմնաւոր յաջողութիւնների հասնել, եթէ պետութիւնն ինքը որպէս շոգեքարշ լծւէր այդ աշխատանքներին, Արա Պուլուզեանը յուսադրող պատասխան չունի: Ըստ նրա՝ պետութիւնն, իհարկէ, միջազգային ատեաններում իր ունեցած քաղաքական լծակներով շատ աւելին կարող էր անել, բայց ոչ այս պետութիւնը եւ ոչ արցախեան հարցում այսպիսի քաղաքականութիւն վարող իշխանութիւնը: «Մենք կուզենայինք, որ գոնէ չխանգարէին միջազգային կառոյցներում արցախահայութեան իրաւունքների հետ կապւած հայանպաստ բանաձեւերի ընդունմանը, ինչպէս դա տեղի ունեցաւ վերջերս Երեւանում»,- Նշել է Արա Պուլուզեանը:
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում հաստատւած արցախցիների խնդիրներին՝ կարեւորելով Արցախի պետական կառոյցների պահպանումը եւ դրանց գործունէութիւնը՝ տեղահանւած արցախցիների համահաւաք կեանքի կազմակերպման գործում:
Arfd.am



