ԱԱ 2026. Իրան – Նոր Զելանդիա՝ 2:2
Ղալէնոյիի սաներին չյաջողւեց առաւելութեան հասնել նոյնիսկ ամենաթոյլերի դէմ

Իրանի ազգային հաւաքականը 2026 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան իր առաջին խաղում ոչ‑ոքի՝ 2:2 հաշւով «կանգ առաւ» Նոր Զելանդիայի դիմաց:
Խաղը կայացաւ այսօր՝ յունիսի 16-ին Լոս Անջելէսի «Սոֆա»-ի մարզադաշտում։ G խմբի այս հանդիպմանը Իրանը մրցում էր Նոր Զելանդիայի հետ, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնում է 85‑րդ տեղը եւ համարւում է մրցաշարի ամենաթոյլ թիմերից մէկը։
Նոր Զելանդիան խաղի 7‑րդ րոպէին բացեց հաշիւը: Քրիս Վուդի փոխանցումից յետոյ Էլի Ջասթը օգտւեց իրանցի պաշտպանների սխալից եւ ճշգրիտ հարւածով գրաւեց Իրանի դարպասը։
23‑րդ րոպէին Մեհդի Թարեմիի հեռահար հարւածը դիպաւ դարպասաձողին: 10 րոպէ գնդակի հետեւից թիմերի ինքնանպատակ վազքից յետոյ՝ 32‑րդ րոպէին Ռամին Ռեզայիանը մենամարտում յաղթեց պաշտպանին ու գրաւեց մրցակցի դարպասը՝ հաշիւը դարձնելով 1:1։

Երկրորդ խաղակէսում Նոր Զելանդիան կրկին առաջ անցաւ: 55‑րդ րոպէին Քրիս Վուդի փոխանցումից յետոյ Էլի Ջասթնը իր դուբլը խփեց մի քանի գոլային մրցանիշ՝ մէկ հարւածով գրանցելով Նոր Զելանդիայի հաւաքականի համար պատմութեան մէջ։ Յիշեցնենք, որ սա Նոր Զելանդիայի ֆուտբոլի պատմութեան առաջին Աշխարհի առաջնութիւնում տեսած հանդիպումն էր:
Իրանի պատասխան գոլը երկար սպասել չտւեց: 64-րդ րոպէին կրկին Ռամին Ռեզայիանի փոխանցումից յետոյ Մոհեբին գլխի հարւածով հաւասարեցրեց հաշիւը՝ 2:2։
Մինչեւ հանդիպման աւարտը կողմերից ոչ մէկը չկարողացաւ կրկին գրաւել մրցակցի դարպասը։ Ֆուտբոլային մեկնաբանների կարծիքով՝ սա Իրանի հաւաքականի ամենաթոյլ ելոյթներից էր Աշխարհի առաջնութիւններում ունեցած խաղերի համեմատ: Նրանք յատկապէս մատնանշում են, որ մարզչի կատարած անյաջող փոխարինումից անմիջապէս յետոյ մրցակիցը խփել է իր երկրորդ գոլը:
Այդուհանդերձ, թիմի գլխաւոր մարզիչ Ամիր Ղալէնոյին այլ գնահատական ունի խաղի վերաբերեալ։ Նա հանդիպումից յետոյ տւած հարցազրոյցում նշել է, որ այս հանդիպումը «ԱԱ 2026»-ի խմբային փուլի լաւագոյն խաղերից մէկն էր…



