ԹեհրանՀամայնքՄարզական

Թեհրանահայ դահուկորդները Ձմեռային Համահայկական խաղերի են մեկնում 7 հոգանոց կազմով

«ԱԼԻՔ» – Թեհրան քաղաքի անւան ներքոյ՝ Լեռնադահուկի եւ Սնոբորդի (7 հոգանոց խումբ) եւ Ձնամարտի (Իւքիգասն) մարզիկները երկուշաբթի՝ յունւարի 27-ին «Արարատ» մարզաւանում հանդիպեցին Թեհրան խմբի պատասխանատուների, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ Ձմեռային համահայկական խաղերին Թեհրանը ներկայացնող թիմի հովանաւոր ընկերութեան ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացրել է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի անդամ Հենրիկ Խալոյեանը՝ յաւելելով, որ Լեռնադահուկ-սնոբորդ խմբի հովանաւորներից է նաեւ «Քեշիշեան» մսամթերքի ընկերութիւնը:

Հանդիպումը կայացել է «Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէ»-ի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի հրաւէրով: Հանդիպմանը ներկայ են եղել  Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը եւ կազմի միւս անդամները, ինչպէս նաեւ «Քեշիշեան» մսամթերքի ընկերութեան տնօրէն Ալֆրէդ Քեշիշեանն ընկերակցութեամբ՝ Ֆրէդ Աշուղեանի:

Հենրիկ Խալոյեանը նշել է, որ դահուկավազքի մարզիկներին համակարգող պատասխանատու մարզիչը վաստակաւոր լեռնագնաց Արա Ոսկանեանն է, իսկ խմբին ուղեկցելու են երկրորդ կարգի մարզիչ, Իրանի դահուկավազքի ֆեդերացիայի փոքրամասնութեանց կոմիտէի նախագահ Ալեքս Լազարը, երրրդ կարգի մարզիչներ՝ Ալֆրէդ Կարապետեանն ու Մաթիլդա Մարտիրոսեանը: Թիմի կազմում հանդէս են գալու Մառա Սատուրեանը, Արաբօ Մանասեանը եւ Սարմէն Պօղոսեանը: 

Պտասխանատուները հանդիմանը յոյս են յայտնել, որ այս մրցախաղերին Թեհրանի ներկայացնող խումբն «Արարատ» կազմակերպութեան հովանու ներքոյ շարունակելու է իր աշխատանքը նաեւ խաղերից յետոյ, նպատակ ունենալով ստեղծել դահուկավազքի դպրոց ապագայ սերունդների դաստիարակման նպատակով: 

Նոյն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ձնամարտ-Իւքիգասն ֆեդերացիայի ներկայացուցչի եւ Թեհրանի խմբի միջեւ տեսակապով հանդիպում: Հանդիպման նպատակը նոր մարզաձեւի օրէնքներին ու մրցավարական մանրամասնութիւններին ծանօթանալն էր:

Related Articles

Back to top button