ՄարզականՄիջազգային

Լեւոն Արոնեանը՝ «TOTAL CHESS WORLD CHAMPIONSHIP TOUR PILOT 2026»-ի կայծակնային մրցաշարի բրոնզէ մրցանակակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի կայծակնային շախմատի մրցափուլում ԱՄՆ-ի դրօշի ներքոյ հանդէս եկող հայ սուպեր-գրոսմայստեր Լեւոն Արոնեանը զբաղեցրել է երրորդ տեղը։

Նոյեմբերի 10-ից 20-ը կայանալիք մրցաշարի մեկնարկային օրը կայացած կայծակնային մրցումներին մասնակցել են աշխարհի 24 ուժեղագոյն շախմատիստների աստղաբոյլը:  Ինը խաղափուլերի արդիւնքով Արոնեանը վաստակել է 6 միաւոր, ապահովելով մրցանակային տեղ։

Մրցաշարի առաջին երեք տեղերը բաշխւել են հետեւեալ կերպ.

  1. Մագնուս Կարլսէն՝ 7 միաւոր
  2. Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ՝ 6.5 միաւոր
  3. Լեւոն Արոնեան՝ 6 միաւոր

Մրցաշարին մասնակցող հայաստանցի շախմատիստ Հայկ Մարտիրոսեանը 4.5 միաւորով կիսել է 11-րդ հորիզոնականը։

Մրցաշարի յաջորդ փուլում մասնակիցները շարունակում են մրցոյթը դասական շախմատում։ Մասնակիցները բաժանւած են չորս խմբի, իւրաքանչիւրում վեց շախմատիստ։

Related Articles

Back to top button